Սպորտ

Լևոն Արոնյանը Norway Chess-ում դեռևս երկրորդ տեղում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը  Norway Chess-ում դեռևս երկրորդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 9 միավորով: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում