Սպորտ

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Մոլդովային

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Մոլդովային

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին երևանյան ընկերական խաղում հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Մոլդովայի Մ-21 տարեկանների ընկերական հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 1:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ընտրանին խաղադաշտ էր դուրս եկլ հետևյալ կազմով՝ 12. Մարկ Գրիգորյան, 13. Էդգար Գրիգորյան, 4. Ալբերտ Խաչումյան, 23. Արթուր Դանիելյան (2. Հովհաննես Նազարյան, 62), 14. Արթուր Նադիրյան (5. Դավիթ Նալբանդյան, 72), 6. Էրիկ Վարդանյան (18. Էրիկ Ազիզյան, 78), 10. Արմեն Նահապետյան (21. Էդգար Մովսեսյան, 64), 7. Կարեն Մելքոնյան, 20. Ռուդիկ Մկրտչյան, 22. Արման Մկրտչյան, 19. Արմեն Հովհաննիսյան (16. Առլեն Ծատուրյան, 72):

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում