ՀՀ-ում ՌԴ դեսպանն Իրանի դեմ պատժամիջոցները չի համարում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման խոչընդոտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առկա պատժամիջոցները ԵԱՏՄ-ի և այդ երկրի միջև հարաբերությունների խորացման խոչընդոտ չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Իրենց բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող, և մշտապես հեռանկարներ կան: Այս տեսանկյունից ազատ առևտրի գոտին կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների խորացման համար»,- ասաց դեսպանը:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են այն:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ