«Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ոստիկանության բաժանմունքից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Դանիելյանը ոստիկանություն էր բերման ենթարկվել հունիսի 10-ին:

«Ազատ արձակեցին, որովհետև բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացրեցին, ինձ խուզարկեցին, որոշ ժամանակով առգրավեցին իրերս: Ես հրաժարվեցի բացատրություններ ներկայացնելուց»,- ասաց Դանիելյանը:

Լրատվամիջոցները նշում են, որ Դանիելյանը հունիսի 9-ին ուղիղ եթերում սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին:

Հայերեն English