«Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ոստիկանության բաժանմունքից
1 րոպեի ընթերցում
![«Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ոստիկանության բաժանմունքից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/977935.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Դանիելյանը ոստիկանություն էր բերման ենթարկվել հունիսի 10-ին:
«Ազատ արձակեցին, որովհետև բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացրեցին, ինձ խուզարկեցին, որոշ ժամանակով առգրավեցին իրերս: Ես հրաժարվեցի բացատրություններ ներկայացնելուց»,- ասաց Դանիելյանը:
Լրատվամիջոցները նշում են, որ Դանիելյանը հունիսի 9-ին ուղիղ եթերում սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին: