Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն Է վայելում ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hype Auditor վերլուծական հարթակը հայտարարել Է Instagram սոցցանցի առավել մեծ ժողովրդականություն Է վայելող օգտատիրոջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun բրիտանական տաբլոիդը:
Ռեսուրսը որոշում Է օգտատերերի ներգրավվածության աստիճանը, օրինակ, քանի լայք են նրան տվել իրական բաժանորդները: Վերլուծաբանների գնահատմամբ, ամենից շատ «իրական» լայք Է ստացել ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը:
Նա առաջատարը չԷ բաժանորդների թվաքանակով՝ 151 միլիոն, սակայն Instagram-ում նրա յուրաքանչյուր լուսանկարի տակ միջին հաշվով հավաքվում Է 4,6 մլն լայք:
Երկրորդ տեղում հայտնվել Է մոդել եւ գործարար Քայլի Ջենները՝ 3,6 մլն լայք: Եռյակը եզրափակում Է «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որն ավելի շատ բաժանորդներ ունի, քան Գոմեսն ու Ջենները՝ 170 միլիոն, բայց ավելի քիչ լայքեր՝ 2,8 միլիոն:
Ռոնալդուին հաջորդում Է մեկ այլ ֆուտբոլիստ՝ «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին, որի հրապարակումները հավաքում են 2,5-ական մլն լայք: Հինգերորդ տղում երգչուհի Բեյոնսեն Է՝ 2,3 մլն լայքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: