Համահարթ եկամտային հարկը կլուծի աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրման խնդիրը. Արման Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրմամբ կլուծի աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրման և աշխատուժն ավելի ցածր չափով հարկելու խնդիրը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկմանը վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է անցնել եկամտային հարկի համահարթեցման՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Պատգամավոր Աբովյանը նկատեց, որ կա սոցիալական արդարության խնդիր, և որևէ օրինագիծ չպետք է խանգարի այս արդարության գործընթացներին:

«Այն, որ պրոգրեսիվ հարկման համակարգը սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի արդար ու հիմնավոր է, չի վիճարկվում: Բայց հարկման համակարգը միայն այս խնդիրը չպետք է լուծի: Այն պետք է լուծի նաև ստվերի դեմ պայքարի, ազգային մրցունակության ապահովման և բարձրորակ աշխատուժ օգտագործող ոլորտների մրցունակության ապահովման խնդիր: Ունենք համակարգ, որը թվացյալ պրոգրեսիվ է, սակայն իրականում պրոգրեսիվ չէ: Այսինքն` մենք ձախողել ենք այս խնդրի լուծումը: Դրա համար կառավարությունն ասում է, որ միևնույն է եղած դրույքաչափերով չենք կարողանալու պրոգրեսիվ հարկման, արդար եկամուտների վերաբաշխման խնդիրը լուծել, եկեք գոնե կառավարելի հարկային եկամուտների կորստով լուծենք մյուս երկու խնդիրը: Այսինքն՝ նպաստենք, որ աշխատավարձերի իրական մեծությունները հայտարարագրվեն և արտադրողական աշխատուժը հարկենք ավելի ցածր չափով: Մեր գնահատմամբ՝ այս վերջին երկու խնդիրը հնարավոր է լուծել համահարթ եկամտային հարկի դրույքաչափի ներդրմամբ»,-արձագանքեց Պողոսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ուսումնասիրվել է արդյոք այն պետությունների փորձը, որոնք անցել են համահարթ եկամտային հարկին:

Պողոսյանը ներկայացրեց եկամտային հարկի ցածր համահարթ դրույքաչափ կիրառող երկրները, որոնք համադրելի են Հայաստանի հետ: ԵԱՏՄ անդամ երկրներում Ղազախստանում, Ղրղզստանում եկամտահարկը 10 տոկոս է, իսկ տարածաշրջանի երկրներից Վրաստանում՝ 20 տոկոս: Ընդ որում` համեմատությունը կատարել են ոչ միայն պարզ, եկամտային հարկի չափը գնահատելով, այլ նաև հաշվի են առել սոցիալական վճարները: «Աշխատավարձի հարկը ոչ միայն եկամտահարկն է, այլ սոցվճարը: Մեզ մոտ սոցվճարների հետ աշխատավարձի հարկը ստացվում է 28-ից մինչև 41 տոկոս»,-նշեց փոխնախարարն ու հավելեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ ցածր համահարթ եկամտահարկի կիրառման քաղաքականության արդյունքում երկրները ֆիսկալ ռիսկեր չեն գոյացրել:

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով