Տնտեսություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` Կալիֆոռնիայի հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի, Սթենֆորդի, Սանթա Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները, «Օրաքլ», «Սիսքո» և նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության հաստատման ու ծավալման հնարավորությունները:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման և զարգացման հարցում առանձնակի կարևորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարումն ու ներգրավվածությունը և ձեռք բերվել է պայմանավորվածություն Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում