Սպորտ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում. Ամոյանը չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում. Ամոյանը չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 4 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Պոնդևերդա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանից մասնակցում էին 9 մարզիկներ: Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում ուժերը չափեց Ուկրաինայից Միրոսլավ Սլովիանի հետ և 9-0 հաշվով գերազանցեց նրան` դառնալով ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

67 կգ քաշայինՀայկ Մելիքյանըեզրափակչում 0-9 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Շոթաձեին` նվաճելով միայն արծաթե մեդալ:

Իսկ ահա 72 կգ քաշում Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր դարձավ` եզրափակչում մրցելով մոլդովացի Միհայ Պետիչի հետ, հաղթելով 8:0 հաշվով 2 րոպե 30 վայրկյանում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում