Տնտեսություն

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է մարզերում երեխա ունեցողների համար հիփոթեքային վարկերի սուբսիդավորումն ավելացնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է մարզերում երեխա ունեցողների համար հիփոթեքային վարկերի սուբսիդավորումն ավելացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը կառավարության հետ քննարկում է հիփոթեքային վարկի մարման տոկոսադրույքների սուբսիդավորումը մարզերում երեխաներ ունեցողների համար ավելացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք դիտարկում են նոր հիփոթեքային ծրագրեր:

«Դիտարկվում են մի քանի հիփոթեքային նոր ծրագրեր, ու մի քանի փոփոխություն այս պահին շրջանառության մեջ է կառավարությունում: Վերջերս քննարկում եղավ, որ մարզում երեխաներ ունեցողների սուբսիդավորումը ավելացնենք: Հարցը քննարկման ներքո է, դա վերաբերելու է թե ազգային հիփոթեքային ընկերության միջոցով տրամադրվող վարկերին, թե «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրերին»,-ասաց Ջավադյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջարկում են սուբսիդավորումն ավելացնել կես տոկոսից մեկ տոկոսով: ԿԲ նախագահը նշեց, որ դա դիտարկում են որպես սոցիալական ծրագիր, որ շատ երեխա ունեցողներին պետությունն ավելի շատ սուբսիդավորի: Կախված երեխաների քանակից՝ մարդիկ հնարավորություն կունենան ավելի քիչ վճարել:

Պետական տարբեր ծրագրերովհիփոթեքային վարկի մարման տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է 2 տոկոսի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում