Ջանջուղազյանը վստահեցնում է` պետության գործողություններն ուղղված են տնտեսության կառուցվածքի փոփոխությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության գործողություններն ուղղված են տնտեսության կառուցվածքի փոփոխությանը, արտահանելի ճյուղերի զարգացմանը, որն էլ պետք է նպաստի ՀՆԱ-ներդրումներ ցուցանիշի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը ներկայացնելուց հետո այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Վերջին 10 տարում ներդրում-ՀՆԱ ցուցանիշը 41-ից իջել է 17 տոկոսի: Եվ ուզում եք հինգ տարում 23 տոկոսի հասցնել: Այսինքն՝ չգիտեմ, թե այդ աճի տեմպն ինչպես եք գնահատում: Ինչ եք ակնկալում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարար Ջանջուղազյանը թվային տվյալների մասով համաձայնեց պատգամավորի հետ: «Բայց մեկ անգամ չէ, որ միասին արձանագրել ենք, որ ցուցանիշն ու բովանդակությունը փոխվել են, որ ոչ միայն վատթարացել է ցուցանիշը, այլ ունենք խնդիր` բովանդակության հետ։ Տնտեսությունն ունի շահութաբերության տարբեր մակարդակներ, որն էլ նման բաշխման է հանգեցնում։ Տնտեսության ոչ արտահանելի հատվածը մոտ 8%-ով ավելի շահութաբեր է, քան տնտեսության արտահանելի հատվածը: Դա էլ հանգեցրել է ներդրումների նման կառուցվածի, ինչն էլ կամաց-կամաց նվազեցրել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության մեծությունը: Եվ սա արձանագրելով ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլ մեր գործողություներն ուղղված են հենց դրա կառուցվածքի փոփոխությանը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա հիշեցրեց, որ հայտարարել են` պետք է այլևս չմտածել, որ մեր տնտեսությունը հենված է լինելու միայն հանքահումքային արդյունաբերության և հումքի արտահանման վրա: «Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք կփոխեն ճյուղային կառուցվածքը ու միտված կլինեն արտահանմանը: Հետևաբար` այդ արտահանման մեջ էլ կունենանք այնպիսի ոլորտների արդյունքի արտահանում, որը մեզ համար գնահատվել է նախապատվելի»,-ասաց նա։

Հայերեն

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս