Տնտեսություն

Ֆինանսների նախարարը նախորդ տարվա տնտեսության աճի կառուցվածքը գոհացուցիչ չի համարում

2 րոպեի ընթերցում

 Ֆինանսների նախարարը նախորդ տարվա տնտեսության աճի կառուցվածքը գոհացուցիչ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տնտեսական աճի կառուցվածքին ուշադրություն դարձնելիս պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ ջանք ենք ներդնում, չենք կարող գնահատել, որ իրենց ցանկալի արդյունքը տվել են 2018-ին: Այդ աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Մեր սպասումները չեն կարող գնահատվել որպես ցանկալի արձանագրում: Եվ սա մեզ հուշում է, որ այն գործողություններն ու հայտարարած նպատակները, որոնք արձանագրվել են կառավարության ծրագրում, այլընտրանք չունեն. պիտի ջանք գործադրենք, որ փոխվի տնտեսության կառուցվածքը, որ ունենանք այնպիսի տնտեսություն, որը հայտարարել ենք: Սակայն 2018-ի համար ունենք այն, ինչ ունենք»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ գնաճային ցուցանիշները մնացել են օրենքով նախատեսված միջակայքում, մոտ 4 տոկոս էր կանխատեսվում: Գնաճը կազմել է 2.5 տոկոս, որը բացատրվում է հիմնականում ոչ պարենային ապրանքների գների աճով, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0.9 տոկոսային կետով: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 172 հազար 727 դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում