Տնտեսություն

Հայ և ղազախ պատգամավորները քննարկում են մինչև Ղազախստան բեռ հասցնելու և այնտեղից բերելու այլընտրանքային ուղիներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները Նուր-Սուլթան կատարած այցի ընթացքում Սենատի բարեկամական խմբի հետ երկկողմ տնտեսական կարևորության մի շարք հարցեր են քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց բարեկամական խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:

«Սենատում մեր այցի վերջում եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների առ այն, որ մենք պետք է ձևավորենք միջխորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների միջև ձևաչափ, որի միջոցով կփորձենք զարգացնել մեր հարաբերությունները: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը շատ փոքր է, ընդամենը 16-17 մլն դոլար, և հիմնական պատճառը լոգիստիկ խնդիրն է, այսինքն՝ շատ թանկ է մինչև Ղազախստան բեռ հասցնելը կամ այնտեղից բերելը: Այստեղ երկու տարբերակ կա. մեկը, որպեսզի Ակտաուից լաստանավով գա դեպի իրանական նավահանգիստ, և հետո գա Հայաստան, և երկրորդը՝ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին է, որը պետք է կարողանանք օգտագործել»,- ասաց Մելքումյանը:

ԱԺ Հայ-ղազախական բարեկամական խումբը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան է այցելել մայիսի 21-24-ը:

Հայերեն

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար