Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվում  են փոսային նորոգման  եւ ծառատնկման աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական փողոցներում արդեն ավարտվել են ծառատնկումները եւ մեկնարկել փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունի քաղաքի բնակիչների նվիրատվությամբ քաղաքապետարանին է հատկացվել 170 արծաթափայլ եւ կանաչ եղեւնի ու 8 տուա, որոնց տունկն արդեն կատարվել է Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցներում ու մշակույթի տան շրջակայքում: Ծառատունկն իրականացվել է քաղաքապետարանի եւ նրա ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցների ուժերով: Իսկ մի քանի օր է, ինչ տեղական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել ու ընթանում են կենտրոնական փողոցների փոսային նորոգման աշխատանքները:

«Փոսային նորոգումների ու ճաքալցման աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել էր 19 միլիոն դրամ, սակայն մրցույթը շինարարական կազմակերպությունը շահել է 13 միլիոն դրամով, ինչի արդյունքում ունեցել ենք 6 միլիոն դրամի տնտեսում: Հատկացված գումարի շրջանակներում կկատարվի 2400 քառակուսի մետր փոսային նորոգում եւ 3500 գծամետր ճաքալցում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Միաժամանակ մեր օժանդակությամբ հարթեցվում են քաղաքի երկրորդական նշանակության փողոցները, որպեսզի ապահովվի անվտանգ երթեւեկությունը: Այս ամռան ընթացքում քաղաքի Երեւանյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացնենք սուբվենցիոն ծրագրերի հաշվին, որոնք այս պահին գտնվում են հաստատման գործընթացում: Կկառուցենք 7035 քառակուսի մետր ասֆալտապատ ճանապարհ եւ 1987 քառակուսի մետր բազալտե սալիկապատ մայթեր: Ամբողջովին կլուսավորվեն Աբովյան, Գեւորգ Զիրոյան, Մոմճյան, Սայաթ-Նովա փողոցները՝ 4,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվելու են ճանապարհաշինական աշխատանքներ, իսկ երրորդ ծրագրով նախատեսում ենք քաղաքի բոլոր 4 մանկապարտեզների հին լուսամուտների եւ մուտքի դռների փոխարինումը ժամանակակից եւ էներգախնայողություն ապահովող լուսամուտներով ու դռներով: Այդ ծրագրերի իրականացման համար մենք մեր ֆոնդային բյուջեում ունենք համապատասխան գումարներ ու սպասում ենք ՀՀ կառավարության համապատասխան որոշմանը»,-ներկայացրեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը