Հայաստանն ու Ուզբեկստանը ընդլայնում են համագործակցությունն առողջապահության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով Ուզբեկստանի Հանրապետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովին: Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր:

Նշենք, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել հարաբերություններն առողջապահական համակարգում կատարվող բարեփոխումների ճանապարհին` ընդլայնելով համագործակցության ուղղությունները:

Միաժամանակ, նախատեսվում է համալիր առողջապահական ծառայությունների տրամադրում, դեղագործական գործունեության ծավալում, ինչպես նաև գիտական և բժշկական կադրերի պատրաստում, առողջապահության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում ու ներդրում: Աշխատանքներ կտարվեն նաև մոռացված և էլիմինացված հիվանդությունների կանխարգելման, հիվանդների, այդ թվում` հաշմանդամների բժշկական վերականգնման ուղղությամբ:

Առողջապահության նախարարը կարևորել է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայում, քանի որ, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը տարածաշրջանում, ունի մեծ պոտենցիալ` առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայերեն English Русский

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը