Հասարակական

Երևանի ամենախիտ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի

1 րոպեի ընթերցում

Երևանի ամենախիտ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները: Նպատակը անվտանգության ապահովումն է»,-նշեց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը կունենա հավելյալ ծառայություններ, որոնք կլինեն վճարովի: Ըստ ցանկության՝ ծնողն, օրինակ, կարող է հաղորդագրություն ստանալ երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում