Հասարակական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում