Հասարակական

ԱԺ-ն ընդունեց դատապարտյալների, կալանավորված և ձերբակալված անձանց վերաբերյալ օրենսդրական մի շարք կետերում փոփոխությունների նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ:

Նախագծով կարգավորվելու է դատապարտյալին մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ, նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու հարցը: Այսուհետ պետք է հաշվի առնվի նաև դատապարտյալի ու իր մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայությունը: Կալանավորված անձանց պետք է տրվի երկարատև տեսակցությունների հնարավորություն: Նախատեսվում է նաև վերացնել այն օրենսդրական սահմանափակումը, համաձայն որի կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում կտրամադրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում: Նախագծով նախատեսվում է նաև նույնականացման քարտ տրամադրել կալանավորված և ձերբակալված անձանց: ՔԿՀ-ներում դատապարտյալներն այդ հնարավորությունը ունեին, իսկ ձերբակալված ու կալանավորված անձինք ոչ:

Նախագիծն ընդունվեց 110 կողմ ձայնով:

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր