Տարածաշրջանային

ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի Իրանի հետ երկխոսության համար. Ռոուհանի

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի Իրանի հետ երկխոսության համար. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր Է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը, հունիսի 2-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաշինգտոնի հետ բանակցություններ կարող են անցկացվել միայն մեկ հնարավոր ճանապարհով»,- նշել Է նախագահը: Նա հավելել Է, որ «այդ ճանապարհը փոխադարձ հարգանքն Է»: «Առանց դրա չկան բանակցություններ»,- ասել Է Ռոուհանին: Իրանի նախագահը նաեւ նշել Է, որ «բանակցությունների սեղանից հեռացած եւ միջազգային պայմանագիրը ոտնակոխ արած կողմն ինքը պետք Է վերադարձնի երկխոսության նորմալ պայմանները»:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկտայացուցիչ Աբաս Մուսավին կոչ Է արել Վաշինգտոնին՝ փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե բառախաղերով զբաղվել: Իրանցի դիվանագետի մեկնաբանությունն արվել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է առանց նախապայմանների Իրանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:

«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին: Մինչդեռ ավելի ուշ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ եւ ղեկավար այաթոլլ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, իր կարծիքով, ոչինչ չեն տալիս, բացի վնասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում