Երևանում վերակառուցվել և շահագործման է հանձնվել նոր այգի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ին, վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի Գլխավոր պողոտայի այգու Սարյան-Մաշտոցի պողոտա հատվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Պրոֆ Ալ» ընկերությանփոխտնօրենԷդգար Ավետիսյանը և այլք:

Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են 10 հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ծաղիկներ: Նախագիծը կյանքելու կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարի ներդրում է իրականցրել: Այգու կանաչապատման նպատակով 550 ծառ, հազարավոր միամյա և բազմամյա ծաղիկներ և թփեր է տնկել «Պրոֆ Ալ» ընկերությունը:

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի ավարտվել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»,-իր ողջույնի խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը վստահեցրեց՝ համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական: Նա նաև նշել է. «Գեղեցիկ միջավայր ենք ձեւավորել: Ամեն օր մինչեւ 23:00-ն հնչելու է դասական երաժշտություն։ Ապահովել ենք երեխաների ուրախ ժամանցը: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի»,-նշել է «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

«Պրոֆ Ալ» ընկերությունն այգու լանդշաֆտային դիզայնի, հատուկ ծառերի և բույսերի ընտրության, ներկրման և աճեցման աշխատանքներն իրականացրել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրով ու մասնագիտական նվիրումով: «Մեզ համար պատվաբեր և պատասխանատու էր Երևանի սրտում ծառաշատ ու գեղեցիկ նոր կանաչ գոտու ձևավորման գործում ներդրում ունենալը: Այգու ծառերը բուժման և վերամշակման լուրջ կարիք ունեին։ Բարեկարգման ընթացքում փորձել ենք գործել քաղաքի ճարտարապետական դիմագծին համահունչ: Վստահ եմ, որ այս գեղեցիկ, զով ու կանաչ կղզյակը կդառնա մեր քաղաքի սիրված զբոսայգիներից մեկն ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար»,-իր խոսքում նշել է «Պրոֆ Ալ» ընկերության փոխտնօրենԷդգար Ավետիսյանը:

Հայերեն العربية

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել