Դպրոցի հավաքարարը վիճակախաղի տոմսով 7 մլն դոլար Է շահել, բայց չի Էլ մտածում թողնել աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Սուրեյ քաղաքի 58-ամյա բնակիչ Վիտո Խալասանը 2009 թվականին Ֆիլիպիններից տեղափոխվել Է Կանադա՝ երազելով լավ կյանք ապահովել իր ընտանիքի համար: 10 տարի անց նա հնարավորություն Է ստացել իրականացնել իր երազանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր ծննդյան օրվանից մի քանի օր անց Վիտո Խալասանը, որը հավաքարար Է աշխատում դպրոցում, անսպասելի նվեր Է ստացել ճակատագրից. նա իմացել Է, որ վիճակախաղի տոմսով 7 մլն կանադական դոլար Է շահել, հայտնել Է PEOPLE-ը: 58-ամյա հավաքարարը վատ տեսողություն ունի, ուստի երկար նայում Էր վիճակախաղի տոմսի թվերին եւ հրաժարվում Էր հավատալ իր աչքերին. չԷ որ դրանք համընկնում Էին շահող թվերին:

Հասարակ հավաքարարից նա միանգամից վերածվում Է միլիոնատիրոջ: Վիտոն երեք երեխա ու չորս թոռ ունի, եւ վիճակախաղի տոմսեր Էր գնում երազելով բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար: «Ես երազում եմ հնարավորություն ունենալ հոգ տանել իմ երեխաների մասին եւ նրանց ապագան ավելի լավը դարձնել: Այժմ մենք կկարողանանք լավ տուն գնել իմ զավակների ու թոռների համար»,- ասել Է նա:

Բայց անակնկալ միլիոնները, ինչպես պարզվեց, բավարար չԷին ձեռք բերվածով սահմանափակվելու համար: Վիտոն հայտարարել Է, որ կշարունակի հավաքարար աշխատել, պարզապես կսկսի ավելի քիչ հերթափոխ վերցնել: Իր համար կարեւոր Է երեխաներին ավելի շատ տալ, եւ մի քանի միլիոն դոլարը սահման չԷ:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը