Թուրքիայի դատարանը 119 զինվորականների ցմահ բանտարկության դատապարտեց պուտչիստների գործով. NTV
1 րոպեի ընթերցում

Դատապարտվածների թվում կան ռազմական օդաչուներ, որոնք չհաջողված պուտչի գիշերը ռումբեր են նետել եւ կրակ բացել մայրաքաղաքում հետախուզական ծառայության, խորհրդարանի եւ անվտանգության վարչության շենքերի վրա: Այդ անձինք վեցից մինչեւ 29 ցմահ պատժաժամկետ են ստացել: Նախկին գնդապետ Ուղուր Կապտանը, որը դավադիրների կողմից բռնված զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Խուլուսի Աքարին ուղղաթիռով հասցրել Է նախագահական պալատի տարածք, ստացել Է 29 ցմահ բանտարկություն կամ մոտավորապես 3,9 հազար տարվա կալանք գործած հանցագործությունների միագումարով:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնելու փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վերքեր Է ստացել ավելի քան 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: