Life

ԱՄՆ-ում բժիշկները խնամելով մեծացրել են աշխարհում ամենափոքր նորածնին

2 րոպեի ընթերցում

  ԱՄՆ-ում բժիշկները խնամելով մեծացրել են աշխարհում ամենափոքր նորածնին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Դիեգոյի Sharp Mary Birch հիվանդանոցի բժիշկները խնամելով մեծացրել են վաղաժամ ծնված աղջնակին, որը լույս աշխարհ գալու պահին կշռել Է 250 գրամից Էլ պակաս եւ եղել Է մի մեծ խնձորի չափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի հիվանդանոցի մամուլի տեղեկագրում: Երեխան ծնվել Է 23-շաբաթական հղիությունից, այսինքն՝ ժամկետից երեք ամիս շուտ: Ըստ որում աղջնակը կշռել Է կիսով չափ պակաս, քան մյուս վեցամսական երեխաները: Դա ամենափոքր երեխան Է, որին այս պահին հաջողվել Է խնամելով աճեցնել:

«Սայբին, որը ծնվելիս կշռել Է ընդամենը 245 գրամ, կարող Է համարվել աշխարհում ամենափոքր երեխան՝ Այովայի համալսարանի ամենափոքր երեխաների պաշտոնական ցանկի համաձայն»,- ասված Է մամուլի տեղեկագրում: Սայբին կեղծ անունն Է, աղջնակի եւ նրա ծնողների իսկական անունները հիվանդանոցը չի հայտնում ընտանիքի խնդրանքով: Աղջիկը ծնվել Է 2018 թվականի դեկտեմբերին:

Վաղաժամ ծննդաբերության պատճառը հղիության ընթացքում առաջացած լուրջ բարդություններն Էին: «Բժիշկները համարել են, որ վաղաժամ ծննդաբերությունն անհրաժեշտ Է այն բանից հետո, երբ համոզվել են, որ երեխայի քաշը չի ավելանում, իսկ նրա մոր կյանքը գտնվում Է անմիջական վտանգի տակ»,- ճշտում Է հիվանդանոցը: Բժիշկների եւ բուժաշխատողների մեծաթիվ խումբն աղջնակին հինգ ամիս խնամելով աճեցրել Է: Այժմ երեխան առողջ Է, ճշտում Է հիվանդանոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում