Թույլ մի տվեք այս հակահայկական ռասիզմին հաղթել. CNN-ի հաղորդավարն «Արսենալ»-ի երկրպագուներին կոչ է արել կրել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:

«Անհավատալի է. «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ,Twitter-ում գրել է Մորգանը:

Բացի այդ, նա նաև կիսվել է անգլիացի հայտնի մարզական լրագրող Հենրի Վինթերի գրառմամբ, որով վերջինս տեղեկացնում է, որ «Արսենալ»-ի երկրպագուին Բաքվում երկու անգամ ստիպել են բարձրացնել ուսին թիկնոցի տեղ գցած դրոշը, որպեսզի համոզվեն, որ Մխիթարյանի անունով խաղաշապիկ չի կրում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն+:

Հայերեն العربية English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները