Հասարակական

Սուրեն Պապիկյանը Սոչիում կմասնակցի ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը Սոչիում  կմասնակցի ԵԱՏՄ  անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի  լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու հունիսի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդի նիստին մայիսի 31-ին կնախորդի ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը:

Նախատեսվում է, որ խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ մասնակից-պետությունների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում