Քիմ Քարդաշյանը հրապարակել Է Քայլի Ջենների նոր մանկական լուսանկարները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել Է իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկարները: Հրապարակումը հայտնվել Է հեռուստաաստղի Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու լուսանկարներում պատկերված Է 10-ամյա Քայլին՝ ընտանիքում ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ: «Գտել եմ 2008 թվականի այս գանձը: Սքո՛թ, ես քեզ գիտեմ արդեն 15 տարի, մենք միասին շատ բան ենք տեսել, եւ մենք ամենալավ հիշողություններն ունենք: Դու ինձ եղբայր ես եղել: Իմ աչքի առաջ ես հասակ առել, իսկ այժմ դարձել ես ամենալավ հայրն ու ընկերը: Երջանիկ եմ, որ դու կաս մեր կյանքում»,- ծննդյան օրվա առթիվ շնորհավորել Է Քիմ Քարդաշյանը Դիսիքին հրապարակմանը կից գրառման մեջ: Քայլի Ջենները նույնպես ազգականի նկատմամբ իր սերն Է հայտնել մեկնաբանություններում: Քայլի Ջենները հռչակվել Է ինը տարեկան հասակում՝ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ, որի պրեմիերան կայացել Է 2007 թվականին: 2016 թվականին աղջիկը բացել Է Kylie Cosmetics կոսմետիկական միջոցների սեփական բրենդը եւ ներկայում 1 մլրդ դոլարի կարողություն ունի: Մարտի 5-ին Forbes հրատարակությունը բիզնես-լեդիին համարել Է աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել Է ինքնուրույն: Այսպիսով, նա առաջ Է անցել Facebook սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել Է 23 տարեկանում:
