Բաքվում հատուկ ուշադրության են արժանանում Մխիթարյանի մարզաշապիկով «Արսենալ»-ի երկրպագուները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի քաղաքային ոստիկանությունը հատուկ ուշադրության է արժանացնում Լոնդոնի «Արսենալ»-ի այն երկրպագուներին, ովքեր կրում են Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ Բաքվում զբոսնող «Արսենալ»-ի երկրպագուին կանգնեցնում է ադրբեջանցի ոստիկանը, քանի որ ֆուտբոլասերը Մխիթարյանի մարզաշապիկով է, այնուհետ հանգիստ է թողնում երկրպագուին:

Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի»եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձրել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Հայերեն العربية

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները