Աննա Հակոբյանը հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ի երեկոյան կառավարական առանձնատանը կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի 20 աշակերտների։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, ապրիլին Բոստոնում Աննա Հակոբյանն այցելել էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և տեղեկանալով, որ մայիսի վերջին աշակերտներն իրենց արձակուրդն անցկացնելու են Հայաստանում, խոստացել էր նրանց կհյուրընկալել։ Հանդիպմանը երեխաները պատմել են, որ արձակուրդի ընթացքում այցելել են Արցախ, Սարդարապատ, բազմաթիվ թանգարաններ Երևանում։ Նրանք անկեղծացել են, որ կցանկանային ամեն տարի գալ Հայաստան։ Վարժարանի սան Վարդան Առաքելյանի հարցին, թե արդյո՞ք հեշտ է լինել վարչապետի տիկին, Աննա Հակոբյանն ասել է, որ իր կյանքը երբեք հեշտ չի եղել, քանի որ իր ամուսինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե´ խմբագիր, թե´ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ միշտ պայքարել է անարդարության դեմ, հետապնդվել, հայտնվել ընդհատակում ու նաև բանտում։ «Այժմ մենք շատ ենք աշխատում և ամեն ինչ անում, որ մեր երկրի խնդիրները լուծվեն։ Իմ կյանքը փոխվել է, քանի որ այժմ ինձ բոլորն են ճանաչում և շատ դժվար է դարձել նույնիսկ քաղաքում քայլելը։ Բայց բոլոր փոփոխություններն էլ ես ընդունում եմ սիրով, քանի որ գիտեմ, որ եկել է մի ժամանակ, որ պետք է ծառայել երկրին»,- ասել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը աշակերտները ներկայացրել են այցից ստացած իրենց տպավորությունները, այնուհետև բանաստեղծություններ արտասանել, երգել հայրենասիրական երգեր։

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին