Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում