Պետրա Կվիտովան հրաժարվեց «Ռոլան Գարոս»-ի պայքարից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 6-րդ ռակետ Պետրա Կվիտովան հրաժարվեց Ֆրանսիայի բաց առաջնության պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին շրջանում Կվիտովան պետք է մրցեր Ռումինիայից Սորան Կրիստյանի հետ: Սակայն աշխարհի 6-րդ ռակետը հրաժարվեց մրցելույթից ձեռքի վնասվածքի պատճառով:
Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անցկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ: