Տարածաշրջանային

Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

 Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-ԺոմարտՏոկաևըհանդիպել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tengrinews.kz կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացման արդի հիմնահարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը նվիրված է Ղազախստանի՝ ԵԱՏՄ-ի պայմանագրի ստորագրման հինգերորդ տարեդարձին:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն անդրադարձել է Միության անդամ երկրների բազմակողմանի փոխգործակցության խորացման անհրաժեշտությանը:

Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը` նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցեն Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանինախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում