Արտացոլում են համամարդկային արժեքները, ներկայացնում են հոգու գեղեցկությունը. Թումանյանի ստեղծագործությունները հնչել են Բելառուսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ներկայացվել են Բելառուսում. Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակի միջոցառումների շրջանակում Բելառուսում անցկացվել է հանդիպում, որի ընթացքում գրականասերներն ու գրականագետներն անդրադարձել են Հովհաննես Թումանյանի թողած ժառանգությանը: Ներկա էին Բելառուսում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները՝ դեսպան Արմեն Ղևոնդյանի գլխավորությամբ, «Բարեկամության տուն» կազմակերպության ակտիվիստները, «Բելառուս-Հայաստան» միության անդամները: Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը ներկայացրել է հայ դասական պոեզիան, համաշխարհային մշակույթում դրա նշանակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բելտա»-ն տեղեկացնում է, որ «Օտարերկրյա պետությունների բարեկամության եւ մշակութային կապերի բելառուսական միության» նախագահ Իննա Իվանովան «Ամենայն հայոց բանաստեղծ» խորագրով միջոցառմանը նշել է, որ ստեղծագործական երեկոները նպաստում են Հայաստանի ու Բելառուսի միջև մշակութային կապերի զարգացմանը: «Բելառուսն ու Հայաստանը հետևողականորեն ամրապնդում են մշակութային համագործակցությունը, որի զարգացմանն ուղղված են գրական հանդիպումները, պոեզիայի ընթերցումները»-,-ընդգծել է Իննա Իվանովան:

Պոետ, «Բելառուս-Հայաստան» միության անդամ, «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն Նաում Գալպերովիչը նշել է, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները Բելառուսի ժողովրդին մոտ են և հասկանալի:

«Այդ ստեղծագործություններն արտացոլում են համամարդկային արժեքները, հոգու գեղեցկությունը, պատմում են զգացմունքների, Հայրենիքի հանդեպ սիրո մասին»,-ասել է Նաում Գալպերովիչը: Նա նաև ընթերցել է Հովհաննես Թումանյանի որոշ ստեղծագործություններ բելառուսերեն՝ իր կողմից թարգմանությամբ:

Նաում Գալպերովիչը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ամենաշատ թարգմանությունները կատարել են ռուս գրողները, որոնց թվում եղել են Բելլա Ախմադուլինան, Ալեքսանդր Բլոկը, Բորիս Պաստերնակը, Աննա Ախմատովան՝ այդպիսով ներթափանցելով հայ դասական պոեզիայի տողեր, հասանելի դարձնելով ռուսալեզու լայն շրջանակի ընթերցասերներին:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան