Տարածաշրջանային

Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել

1 րոպեի ընթերցում

Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետ կապված Ծոցի երկրներին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, հաղորդում է Իսլամական Հանրապետության Տելեգրամ-ալիքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովսոստի»-ն, Զարիֆն այս նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի ԱԳ նախարար Մուհամադ Ալի ալ Հաքիմի հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենանալ Պարսից ծոցի երկրների հետ և ողջունում լարվածության թուլացման հետ կապված ցանկացած առաջարկություն։

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել էր, որ Իրաքը Ռուսաստանի և ևս չորս երկրի հետ հանդես է գալիս որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում