Հասարակական

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչել է վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Երևանի 108 միջնակարգ դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:

Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել ձեռքբերումներ ու խորհուրդ տվել կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվել արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են նրանց ուսուցիչները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում