Մշակույթ

Լեոնարդո դի Կապրիոն Կաննում վավերագրական ֆիլմ Է ներկայացրել կլիմայական փոփոխությունների մասին

2 րոպեի ընթերցում

Լեոնարդո դի Կապրիոն Կաննում վավերագրական ֆիլմ Է ներկայացրել կլիմայական փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն Կաննի կինոփառատոնում ներկայացրել Է «Սառույցը կրակի մեջ» վավերագրական ֆիլմը, որի պրոդյուսերն ինքն Է, եւ հույս Է հայտնել, որ այն կոգեշնչի գիտնականներին՝ ավելի շատ խոսելու գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դի Կապրիոն բնապահպանության մաքրության համար պայքարի ակտիվ մարտիկ Է: Նա հիմնադրել Է Leonardo DiCaprio Foundation ֆոնդը, որի գործունեությունը նվիրված Է բնապահպանական համակարգերի պահպանմանը: «Սառույցը կրակի մեջ» ֆիլմը նվիրված Է կլիմայի գլոբալ տաքացման խնդրին եւ կլիմայական փոփոխություններին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիանալի հետազոտողներին ու գիտնականներին, որոնք համաձայնեցին այս նախագծի մաս դառնալ: Այս ֆիլմը նրանց մասին Է… Գիտական հանրակցության դիմադրությունը հաճախ ուժեղ Է: Նրանք չեն ընկրկում եւ շարունակում անել իրենց աշխատանքը: «Սառույցը կրակի մեջ» ֆիլմն ստեղծվել Է, որպեսզի հնչի նրանց ձայնը: Մենք հուսով ենք, որ այս ֆիլմն ավելի շատ գիտնականների կոգեւորի՝ ճշմարտությունն ասելու կլիմայական փոփոխությունների մասին»,-ասել Է դի Կապրիոն Կաննի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությունից առաջ:

Նա ընդգծել Է, որ բնության պահպանության գործում ավանդ ներդնելն անհրաժեշտ Է հենց հիմա, եւ դրա համար կան հնարավորություններ: «Երբեք գործելու անհրաժեշտությունն այսքան սուր չի ծառացել»,-եզրափակել Է արտիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում