Life

Չիկագոյում խիստ հազվագյուտ սեւ ռնգեղջյուր Է ծնվել

2 րոպեի ընթերցում

Չիկագոյում խիստ հազվագյուտ սեւ ռնգեղջյուր Է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) կենդանաբանական այգում արեւելյան սեւ ռնգեղջյուր Է լույս աշխարհ եկել: Այդ մասին կենդանաբանական այգու ներկայացուցիչները գրել են պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Այդ տեսակը գտնվում Է լիակատար անհետացման եզրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քապուկի (Kapuki) անունով 13-ամյա Էգն առողջ ձագ Է ունեցել մայիսի 20-ին: Հրապարկմանը կցված լուսանկարում նորածինը պառկած Է մեծավանդակի հատակին՝ մորից ոչ հեռու: Հաջորդ լուսանկարում, որը հրապարակվել Է մի քանի ժամ անց, ձագն անում Է առաջին քայլերը:

Մայիսի լույս 21-ի գիշերը զբոսայգու աշխատակիցներն օգտատերերին հաղորդակից են դարձրել եւս մեկ ուրախ նորության. նորածինն սկսել Է սնվել մոր կաթով: Արեւելյան սեւ ռնգեղջյուրը, որը նաեւ հայտնի Է որպես արեւելաաֆրիկյան սեւ ռնգեղջյուր, լիակատար անհետացման եզրին գտնվող կենդանիների ցուցակում Է հայտնվել դրանց եղջյուրի որսագողության պատճառով:

Վայրի բնության համաշխարհային հիմնադամի տվյալներով՝ 1970 – 1995 թվականներին պոպուլյացիան տագնապալիորեն կրճատվել Է՝ 70 հազարից մինչեւ 2,4 հազար առանձնյակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում