ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խիստ բացասական հետեւանքներով» Է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խիստ բացասական հետեւանքներով» Է սպառնում անկարայինպ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:

Նա պարզաբանել Է, որ Թուրքիայի առդ քայլը կբարդացնի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ երկրի հարաբերությունները պաշտպանության ոլորտում: Ընդ որում, նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ Է համագործակցել Անկարայի հետ՝ շարունակելով քննարկել ռուսական զենիթային համակարգերի հետ կապված մտահոգությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ԱՄՆ-ը պահանջում Է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումից: Վաշինգտոնը պնդում Է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք Է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի:

Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող Է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից:

Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել Է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն Է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի Է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս