Հասարակական

Սուրեն Պապիկյանի մոտ քննարկվել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանի մոտ քննարկվել է  Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը և համակարգմանն ուղղված մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ հստակեցվել են նախատեսվող միջոցառումների ծրագիրը, պատասխանատու և աջակցող գերատեսչությունների գործառույթները, ինչպես նաև տոնակատարությունների բովանդակային, թեմատիկ, խորհրդանշական և արարողակարգային բաղադրիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում