Հասարակական

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. ՈւՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքապետարանում մայիսի 22-ին մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում 14 հարց է ընդգրկված:

Հարցերից երեքը վերաբերվում է մայրաքաղաքի Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի և Մովսես Խորենացու փողոցները սրբերի անուններով անվանափոխելու առաջարկը, որը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Երևան քաղաքի ավագանին համաձայնություն կտա նաև ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Չարենցի փողոց հ. 4 հասցեում փակցնելու , իսկ ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 62 հասցեում փակցնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում