Սպորտ

Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին և նախարարությանը պաշտոնական դիրքի չարահաշման մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որում մասնավորպես ասված է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին ,որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։ Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն եւ առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշար ի եւ արդյունքներ չեն գրանցել։ Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարահաշում է։ Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից եւ մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում