ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդու դեմքի մազածածկույթի հարյուրավոր երկրպագուներ են ժամանել Բելգիա, մրցելու Անտվերպենում Մորուքների եւ բեղերի համաշխարհային առաջնությունում: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է անցնում մրցույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամենամյա մրցույթը, որն անցկացվում Է 30 տարվա ընթացքում, բաղկացած Է մի քանի անվանակարգից: Միմյանց հետ մրցում են բեղերի, փոքր մորուքների եւ մորուքների տերերը:
Առաջին անգամ բեղ-մորուքի մրցույթն անցկացվել Է 1990 թվականին Գերմանիայում: Այդ ժամանակվանից այս միջոցառումը, մորուքավորների եւ բեղավորների կրեատիվ մոտեցման շնորհիվ, արտ-իրադարձության կարգավիճակ Է ձեռք բերել աշխարհում: