Նիկոլ Փաշինյանն այցելեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ասելիքը կասի ժամը 12:00-ին նախատեսված ելույթում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող բոլոր տեղերը գնալ: Ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել կամ թրջվելու դեպքում չեք հիվանդանա: Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը