1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տեղեկություններ ավերածությունների ու տուժածների մասին չկան: