Վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Վրաստանում՝ Թբիլիսիի մերձակայքում
1 րոպեի ընթերցում
![Վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Վրաստանում՝ Թբիլիսիի մերձակայքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/975220.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ծալկա քաղաքից (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) 16 կիլոմետր եւ Փարավանի գյուղից՝ 7 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:34-ին:
Նշվում Է, որ Ծալկայում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաեւ մայիսի 16-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 15:08-ին: Ցնցումների ոժգնությունը կազմել Է 3,6 մագնիտուդ, հաղորդել Է Sputnik-ը: