Սպորտ

Լևոն Արոնյանը մեկնարկում է Մոսկվայի Գրան Պրիում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը մեկնարկում է Մոսկվայի Գրան Պրիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Մոսկվայի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի առաջին փուլը կկայանա Մոսկվայում: Այն 2020 թվականի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար է: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի առաջին փուլում Լևոն Արոնյանի հետ կմրցեն նաև Անիշ Գիրին, Շախրիյար Մամեդյարովը, Իան Նեպոմնիաշկինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը, Ուսելի Սոն, Սերգեյ Կարյակը, Պյոտոր Սվիդլերը, Յի Վեյը, Նիկիտա Վիտիուգովը, Յան Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Դմիտրի Յակովենկոն, Դանիլ Դուբովը:

Մոսկվայի Գրան Պրին կմեկնարկի մայիսի 17-ին և կեզրափակվի մայիսի 30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում