Հասարակական

Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Դատարանը պարտավորեցրել է Աշոտ Գրիգորյանին հերքել Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը պարտավորեցրել է Գրիգորյանին հերքումը տեղակայել մի շարք լրատվամիջոցներում։

Դատարանը նաև որոշել է հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։

Խնդրո առարկան մի շարք լրատվամիջոցներում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հրապարակված նյութերն են, որոնք դատարանը համարել է զրպարտություն Տիգրան Սարգսյանի նկատմամբ ու Գրիգորյանին պարտավորեցրել է հերքել դրանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում