Հայտարարվել Է աշխարհում նորաձեւության ամենապահանջված բրենդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lyst հարթակը, որը մասնագիտանում Է նորաձեւության ինդուստրիայում սպառողական վարքագծի վերլուծության բնագավառում, 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող համաշխարհային բրենդների ցուցակը: Ամբողջական վարկանիշը հրապարակված Է Lyst-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին տեղն զբաղեցրել Է իտալական Off-White-ը, որը հիմնադրվել Է աֆրոամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի կողմից: Այդ մակնիշը հետ Է մղել նախորդ առաջատարին՝ Gucci նորաձեւության տանը, որն այս եռամսյակում զբաղեցրել Է երկրորդ տեղը:

Երրորդ տեղում հայտնվել Է ֆրանսիական Balenciaga-ն, որը փետրվարին Farfetch ռեթեյլերի հետ համատեղ ստեղծել Է Էկոլոգիական կապսուլային հավաքածու: Չորրորդ դիրքում իտալական Valentino-ն Է, որի կուտյուրային շոուին մասնակցել Է գերմոդել Նաոմի Քեմփբելը:

Դրան հաջորդել են Fendi եւ Prada իտալական լյուքսային բրենդները: Աշխարհում ամենապահանջված մակնիշների տասնյակում նաեւ տեղ են գտել Stone Island պրեմիալ բրենդը, Versace-ն, Vetements-ը եւ Saint Laurent-ը: Ամեն տարի Lyst-ի մասնագետները եռամսյակային հաշվետվություններ են հրապարակում 12 հազար ինտերնետ-խանութների հինգ միլիոն գնորդների նախապատվությունների մասին: Հաշվետվությունները ձեւավորվում են որոնիչների հարցումների հիման վրա:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը