Համագործակցություն ենթակառուցվածքների զարգացման ու էներգետիկայի ոլորտում. Հրաչյա Թաշչյանն ամփոփում է վարչապետի առաջին օրը Պեկինում

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ համագործակցության զարգացումը, այն մեծ ներուժ ունեցող հսկայական շուկա է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Պեկինում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

«ՀՀ վարչապետը Պեկինում է՝ մասնակցելու Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին։ Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Հնդկաստանի, Հունաստանի, Սինգապուրի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։ Արդեն հետաքրքիր փաստ է այն, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու նման բարձր մակարդակի համաժողովի։ Կայացավ հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Չինաստանի վարչապետի հետ։ Չինաստանն այսօր աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, հսկայական շուկա, ու Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումը Չինաստանի հետ»,-ասաց Հրաչյա Թաշչյանը։

Նա դեռ վաղ համարեց կոնկրետ արդյունքների մասին խոսելը, սակայն ավելացրեց, որ նախանշվել են ռազմավարական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Նա տեղեկացրեց, որ խոսվել է չինական շուկայում հայկական ապրանքների առաջմղման հարցի մասին։

«Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում։ Խոսքը հայկական կոնյակի, գինու, գյուղատնտեսական ապրանքների մասին է։ Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրային միջոցառումների, որի միջոցով ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնել հայկական ապրանքները»,- եզրափակեց ՀՀ վարչապետի օգնականը։

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն