ԱՄՆ-ում մեկ գավաթ ամենաթանկ սուրճն արժե 75 դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ամենաթանկ սուրճը վաճառվում Է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Հատուկ տեսակի մեկ գավաթ ըմպելիքը կարժենա 75 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես մայիսի 13-ին պարզաբանել Է CNN հեռուստաընկերությունը, սուրճի այս տեսակը կոչվում Է Elida Geisha Natural. Klatch Coffee ընկերությունը դրա հատիկները ձեռք Է բերել Պանամայի աճուրդում ռեկորդային բարձր՝ մեկ ֆունտի (0,45 կիլոգրամ) դիմաց 803 դոլար գնով: Բովելուց հետո Elida Geisha Natural-ի արժեքն աճել Է մինչեւ 1,2 հազար դոլար: Ընդ որում՝ Klatch Coffee-ն աճուրդում այս սուրճից գնել Է ընդամենը մոտավորապես հինգ կիլոգրամ: Ընդհանուր առմամբ աճուրդում, որն անցկացվել Է անցյալ տարի, դրվել են միայն 45 կիլոգրամ Էքսկլյուզիվ հատիկների: «Այս սուրճն այնքան գերբովված չԷ, ինչպես մյուս վայրերում: Մեզ մոտ այն բովում են ինչպես հին ու բարի ժամանակներում»,-հայտարարել Է Klatch Coffee-ի հիմնադիրներից մեկը՝ Բո Տիարան: Նա այն կարծիքին Է, որ այլեւս ոչ ոք ԱՄՆ-ում այս տեսակի սուրճ չունի: Այս ֆիրմայում սուրճ պատրաստողները պարտավոր են աշխատել առնվազն 406 ժամ, որպեսզի նրանց թույլ տրվի սպասարկել հաճախորդներին:

Նաեւ Klatch Coffee-ն Elida Geisha Natural-ի հատիկները վաճառում Է Համացանցի միջոցով: 18 գրամ սուրճը կարժենա 75 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին