Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 5.2 տոկոսով
1 րոպեի ընթերցում
![Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 5.2 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974578.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 18 հազար 31-ով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
2019-ի հունվար-մարտին Հայաստան են ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկներ՝ 5.2 տոկոսով ավել նախորդ տարվա նույն ժամանակի 346 հազար 458-ից: Իսկ այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել են 317 հազար 891 զբոսաշրջիկներ: